Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Արմավիրի մարզի Ոստիկանության բաժիններից մեկ է հրավիրվել 16-ամյա Ռ. Ս.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Համայնքային Ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի տարբեր բնակարաններում 26-ամյա Մաթևոս Վ.-ն մի քանի անգամ սեռական հարաբերություններ է ունեցել Ռ. Ս-ի հետ, որի արդյունքում երեխան հղիացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմաիրի մարզի ոստիկանները պարզել են Մաթևոս Վ.-ի գտնվելու վայրը և նրա հետ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ նա ներկայացել է Ոստիկանություն և կատարվածի մասին խոստովանական բացատրություն տվել: Փաստի առթիվ Ոստիկանության նշված բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը