Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները:
Մասնավորապես` նա քոլեջ է ընդունել իր ազգականներից մեկին, որն առհասարակ դասերին չի հաճախել, ոչ մի քննության չի մասնակցել, չի հանձնել դրանք, բայց այս տարվա հունիսին ստացել է դիպլոմ:
Ավելին, ոստիկանության ԿՀԴՊՎ գլխավոր վարչության ու Ծաղկաձորի բաժանմունքի ոստիկաններն համատեղ պարզել են, որ քոլեջի տնօրենի ազգականը 2014-2017 թվականներին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն փաստաթղթերում նշվել է հակառակը ու կեղծ տեղեկությունների հիման վրա նրան տրվել է դիպլոմ:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը