Նույնականացման քարտ ստանալու համար հերթեր են գոյանում. հավելյալ սարքեր չկան

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային կենտրոններում այս օրերին հսկայական հերթեր են գոյանում: Բանն այն է, որ կառավարության N 915-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուները, արդեն 2018 թվականից սկսած, պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, որպեսզի կարողանան օգտվել սոցփաթեթի ծառայություններից: Այդ շահառուների թիվը, որոնք ի դեպ, պետական ծառայողներ են, մոտավորապես 100 հազարի սահմանում է: Ու փաստորեն նրանք բոլորը շտապում են անձնագրային բաժիններ՝ նույնականացման քարտ ստանալու: Իսկ հերթերը տևում են երեք-չորս ժամ՝ խլելով նյարդեր ու աշխատաժամանակ: Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեցինք պարզել, թե արդյոք հնարավոր չէ՞ր հավելյալ աշխատակիցներ ներգրավել՝ խուսափելու համար կառավարության որոշման հետեւանքով առաջացած հսկայական հերթերից: Նա պարզաբանեց, որ խնդիրը ոչ թե աշխատակիցների, այլ համապատասխան սարքավորումների հետ է կապված: «Մեզ համար էլ է դժվար, մեր աշխատանքն էլ է գերծանրաբեռնված: Իհարկե, մենք էլ ենք ուզում, որակյալ ծառայություն մատուցել, բայց քանի որ դիմող քաղաքացիների քանակը մեծ է, ստիպված հերթեր են գոյանում: Սարքավորումը նախատեսված է մեկ պատուհանի համար: Նույնականացման քարտի համար լուսանկարումն իրականցվում է այդ պատուհանից: Այլ սարքավորումներ գոյություն չունեն, որպեսզի մի քանի պատուհանում տեղադրվեն: Առկա սարքավորումների գնումը կատարվել է 2011 թվականին, 2012 թվականին ներկրվել է համապատասխան մրցույթը շահող կազմակերպության կողմից»,- ասաց Մնացական Բիչախչյանը: Հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել այդ սարքերի քանակը: «Երբ որ արդեն նոր մրցույթ հայտարարվի (2017 թվականին ավարտվում է լեհական կողմի հետ պայմանագրի ժամկետը), և երբ որ նոր շահառուն հաղթի, ես նախատեսել եմ, որ բոլոր աշխատակիցների մոտ լինեն շարժական սարքավորումներ՝ հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված փորձը. երբ մի քիչ ավելանում է դիմող քաղաքացիների քանակը, սկսում է հերթեր գոյանալ»: Պաշտոնական տվյալների համաձայն, օրինակ 2016 թվականի ընթացքում թողարկվել է 141 հազար 829 հատ նույնականացման քարտ: Ընթացիկ տարվա առաջին 9 ամսիների ընթացքում՝ ընդամենը շուրջ 47 հազար 800: Այսինքն՝ չափազանց փոքր է հավանականությունը, որ մնացած երեք ամիսների ընթացքում ընդհանուր ցուցանիշը կարող է մոտենալ նախորդ տարվա ցուցանիշին: Նշենք որ նույնականացման քարտի դեպքում պետական տուրքի չափը երեք հազար դրամ է: Այսինքն՝ քաղացին այդքան գումար է վճարում՝ նշված փասաթուղթը ձեռք բերելու համար: Մնացական Բիչախչյանը վստահեցրեց, որ նույնականացման քարտի նկատամամբ հետաքրքրվածության նվազումը չէ պատճառը, որ կառավարությունը որոշել է սոցփաթեթի շահառուների համար այն դարձնել պարտադիր. «Իրավասու մարմինները, որոնք նախաձեռնել են այդ փոփոխությունները, դիմեք իրենց, թե ինչով է պայմանավորված նույնականացման քարտ ունենալու անհրաժեշտությունը, բայց որ նվազման միտում լինելու պատճառով է, նման բան չկա: Միանշանակ այդպիսի խնդիր չի լուծվում»: Իսկ պետբյուջեն բազմաթիվ այդ երեք հազար դրամներից չի «հարստանում»: «Նույնականացման քարտի դիմաց պետական վճարը մուտքագրվում է բյուջե եւ այդ գոյացած գումարից վճարում է կատարվում նույնականացման քարտ տրամադրող ընկերությանը՝ կապալառու կազմակերպությանը»,- ասաց անձնագրային եւ վիզաների վարչության պետը: Նաև նշեց, որ մեծ քանակությամբ անձանց էլ նույնականացման քարտը տրամադրվում է անվճար. «Բացեք «Պետական տուրքի մասին» օրենքը, այնտեղ սահմանված է, որ 16 տարին լրացած այն անձը, ով չի ստացել հին նմուշի անձնագիր, առաջին անգամ նույնականացման քարտ նրան տրամադրվում է անվճար, աղքատության ընտանեկան նպաստ ստացողը նույնականացման քարտ ստանում է անվճար»: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նաեւ ընտանեկան նպաստ ստացողներից է պահանջվում պարտադիր գնալ և նույնականացման քարտ ստանալ մինչև հաջորդ տարվա հունվար, որպեսզի դրանից հետո էլ շարունակեն նպաստ ստանալ: Մնացական Բիչախչյանը նույնպես ասում էր, որ նույնականացման քարտ ստանալու համար նաև այդ սոցիալական խումբն է դիմում:»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am