Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին:

Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված: Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Նաև ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն են հայտարարել մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով:
Այսպիսով՝ դեռ այս պատկերն է տվյալ պահի դրությամբ, որը կարող է փոխվել, քանի որ առաջադրման մտադրություններ ունեն շատերը, բայց չգիտեն՝ ում հետ, ինչպես:

Իսկ ինչ է մտածում իշխանությունը: Քանի որ ՔՊ ներսում լարված վիճակ է, Սարիկ Մինասյանի դեմ աշխատում է Գյումրու կուսակցականների մի թև, մարզային իշխանությունը, ուստի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախ պետք է ներսում հաղթահարի մրցակցությունը: Թեեւ նրան ասվել է, թե «ամեն ինչ կարվի, հանգիստ», բայց իրականում խնդիրներ կան:
Վարդան Ղուկասյանի հայտվելը լուրջ խնդիր է մասնակիցների համար, քանի որ նա Գյումրիում ունի ռեալ ձայներ: Որքան էլ փորձ է արվում կապել նրան «կրիմինալի» հետ, այնուամենայնիվ, Ղուկասյանը ձայներ ունի: Ձայներ ունի նաև Մարտուն Գրիգորյանը, որը ոխերիմ հարաբերությունների մեջ է Ղուկասյանների հետ: Նրանց թշնամությունը տարիների պատմություն ունի:

Ռուբեն Մխիթարյանը հաջորդն է այս ցուցակում, քանի որ «թարմ մարդ» է քաղաքականության մեջ ու քաղաքային կյանքում: Ինչ կլինի մյուս ուժերի դեպքում, ով ում կմիանա՝ բարդ է ասել:
Ու սա նշանակում է, որ Գյումրին երկար ժամանակ չի ունենա քաղաքապետ, քանի որ դժվար է պատկերացնել, թե նշվածներից ով կմիանա ՔՊ-ին, որը դարձել է «ամոթ» այդ քաղաքում: Միաժամանակ բարդ է ասել, թե իշխանությունը ում վրա ինչ ճնշումներ կբանեցնի` Մամիկոն Ասլանյանի վանաձորյան օրինակով:
Միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել այդ ընտրությունները, որ քարոզարշավը տանի այդ ուղղությամբ: «Թե՞ ուզում եք նորից կրակոցներ ու սպանություն լինի, եթե չեք ուզում, ընտրեք ՔՊ-ին». սա է լինելու ՔՊ խաղաթուղթը:»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 12․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Վազգեն֊Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ֊ից #ՀԻՄԱ․ Խայտառակ տեղեկություններ են գալիս․ այսօր պետք է Վեհափառին Զվարթնոցում դիմավորել․Արա Վարդանյան (video) Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի դիմաց. հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառի ԶՊՄԿ-ն միացել է CaseKey մրցույթին. երիտասարդները փորձում են լուծել իրական բիզնես խնդիրները Երևանում խողովակը վնասվել է և ջուրը լցվում է սգո 5 սրահներ, որտեղ պետք է արարողություններ լինեին Կաթողիկոսը վերջերս Նիկոլին աննորմալ վիճակի է հասցրել․ Տաթև Արցախ (video) Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ասեմ՝ ինչու․ Ռոբերտ Քոչարյան (video) Պետք է խանգարել Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի ահավոր ծրագիրը․ Գագիկ Մինասյան (video) Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում․ Ռոբերտ Քոչարյան (video) Քաղաքացին ասաց՝ «պղծել են Սուրբ Սարգիսը», հիմա ես ո՞նց մոմ վառեմ այստեղ․ Սամվել Նիկոյան (video) «Նիկո՛լ, լեննականցիները քեզ են սպասում․ ասել են՝ կռիս են բռնելու»․ Նարե Սոսե (video) Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց քաղաքացիները պահանջում են «10 հուդաներից՝ բենթլի Կճոյանին» հեռացնել (video) Ես սարսափեցի, երբ քաղաքացին իր խոսքն ասաց ՔՊ-ի ու Նիկոլի մասին. Պարույր Հայրիկյան (video) Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet #ՀԻՄԱ․ Նիկոլի՝ Հայաստանը վերացնելու ուղիղ ճանապարհը․ ի՞նչ եղավ Արշակ Սրբազանի դեմ․ Էդգար Էլբակյան (video) «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Դուք Նիկոլին եք համարում ընդդիմությու՞ն, թե՞՝ խորհրդարանական ընդդիմությանը․ Էդուարդ Շարմազանով Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am