Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զազքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը, հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք են ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ:

Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղղու և անբասիր ծառայության համար: Կային իհարկե որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը:

Եթե ասենք, որ նրանք անսխալական, անբիծ ու անթերի էին ամեն ինչում՝ իհարկե սխալված կլինեինք: Ոչ ոք, ոչ մի ոլորտում այդպիսին չի ու չի կարող լինել: Սակայն դարերով սեփական պետությունն ու բանակը չունեցած ժողովրդի համար հաղթանակած բանակի գեներալները յուրատեսակ հպարտության և ուժի խորհրդանիշներ էին: Այդպիսին էր ընկալումը նաև աշխարհում, և հատկապես հայկական սփյուռքում:

2018թ. իշխանափոխությունը, քայլ առ քայլ, հետևողականորեն փոխեց վերաբերմունքը դեպի գեներալական կազմը: Փորձեցի որևէ երկրի պատմության մեջ գտնել այնպիսի ժամանակահատված, որտեղ մեծ թվով գեներալ ենթարկված լինեին քրեական պատասխանատվության, պետական հակաքարոզչության և հանրային պարսավանքի՝ չգտա:

Չգիտեմ, թե ինչո՞վ է դա պայմանավորված, բայց ինքը երևույթը մեր կյանքում բացասական է ու մտահոգիչ:

Ներազգային ավանդույթները քարուքանդը անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը: Ակնառու օրինակներից մեկը գեներալների նկատմամաբ հարգանքի ոտնահարում էր: Սակայն այն միակ օրինակը չէ: Ի՞նչ ձևավորված վեաբերմունք կա այսօր գիտնականի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ, մտավորականի նկատմամբ, գործարարի նկատմամբ, բժշկի նկատմամբ, տարիների վաստակ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ և այլն: Ցավոք՝ հիմնականում անտարբեր կամ վատ: Երբ հասարակության մեծ մասին թվում է, թե իրեն տրված իրավունքներն անսահմանափակ են և չունի ոչ մի պարտավորություն, երբ որևէ հայտնի մարդու անհիմն վիրավորելը դառնում է սովորական երևույթ, երբ ուսուցիչ-դաստիարակը սկսում է զգուշանալ աշակերտից կամ նրա կրթական ցածր ցենզ ունեցող ծնողից, իսկ փող աշխատելը դառնում է քաղաքացու միակ նպատակն ու երազանքը՝ այդ հասարակություններն ապագա չեն ունենում:

Նախկին նախագահների օրոք, կառավարությունները գիտակցում էին, որ հասարակությանը տարբեր ոլորտներում հեղինակություններ են պետք, միավորող միտք է պետք, իրենց ոլորտներում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ հանրային հարգանք և պետական ուշադրություն է պետք:

Նիկոլը և իր կառավարությունը, բացի հազարամյա հայկական Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը: Իսկ երբ ասում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այն դրսևորվում է հիմնականում իշխանության հետ կապ չունեցող մարդկանց պարագայում:

ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ հարցուցված գործերով ոչինչ չեմ ցանկանում ասել, այն թողնելով Նիկոլի պարտության պատճառները գեներալների ու զինվորականների վրա կարող դատական համակարգին: Սակայն փաստ է մի բան, գեներալներին դատող պետության մեջ հասարակությունն այլևս անտարբեր է:

Երկու գեներալներ ապօրինի դատվում են Բաքվում, մյուս գեներալների զգալի մասը կամ կալանքի տակ են, կամ լքել են երկիրը, կամ անցել և անցնում են տարբեր գործերով: Մյուս՝ գործող մասն էլ ուշադիր հետևում է այսպես պետության ջլատմանը՝ որովհետև, իրենք էլ լավ գիտեն, որ քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում:

Անչափ շատ գործ կա անելու այս երկրում՝ յուրաքանչյուր ոլորտում»:

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am