Եվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», – նշել է նա։
Գալուզինը նշել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը:
«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը