Սևանի փողոցը վերածվել էր Սևանա լճի. (տեսանյութ)
Երեկ արտառոց իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Մայրաքաղաքի Սևանի փողոցը տևական ժամանակ վերածվել էր… Սևանա լճի. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ձնհալի արդյունքում առաջացած ջրերը փողոցի մի ստվար հատվածում կուտակվել և յուրօրինակ լիճ էին դարձել: Ավտոմեքենաները, որոնք նախատեսված չեն լճով լողալու համար, ստիպված էին մեծ դժվարությամբ հաղթահարել բնական այս պատնեշը:
