Ռոստովում Պուգաչովայի և Գալկինի դիմանկարները «փակցվել են» զուգարանին
Ռոստովում սրճարանի տերերն Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի դիմանկարները կպցրել են զուգարանի դռների վրա: Լուսանկարը Facebook-ում հրապարակել է Պետդումային կից Տեղեկատվական հասարակության և ԶԼՄ-ների զարգացման փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը: Սրճարանի այցելուները, ովքեր կորոշեն բնական կարիքը հոգալ, կտեսնեն Գալկինի պատկերը «М» տառով և Պուգաչովայինը՝ «Ж», որոնք կուղղորդեն զուգարանի տղամարդկանց և կանանց բաժիններ:
