ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարություն արեց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան: « ԼՂ հարցում Բրազիլիայի դիրքորոշումը հստակ է: Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդիրների խաղաղ կարգավորում, միջազգային իրավունքի շրջանակներում հարցերի լուծում»,- ասաց նա:
