Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

Հունաստանի Սանտորինի կղզում հայտարարվել է արտակարգ դրություն՝ Էգեյան ծովի շրջանում ուժեղ սեյսմիկ ակտիվության հետևանքով։ Այս մասին հայտնում է Ekathimerini կայքէջը։

Նշվում է, որ տարածքում շարունակվող ստորգետնյա ցնցումները մեծացրել են սողանքների և քարաթափումների վտանգը։

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության մարմինների հաղորդմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև մարտի 1-ը։ Միայն փետրվարի 7-ի գիշերը Սանտորինիի շրջակայքում գրանցվել է 4 մագնիտուդից բարձր վեց երկրաշարժ, որից հետո Ամորգոս կղզու հարավում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։

Սեյսմիկ ակտիվությունը ազդում է նաև տեղի բնակիչների վրա, որոնք ստիպված են մշտապես զգոն լինել։ Անաֆիի քաղաքապետ Յակով Պուսոսը AMNA գործակալության հետ զրույցում նշել է, որ ցնցումները մարդկանց վրա հոգեբանական ծանր ազդեցություն են թողնում։

«Այս շարունակական ցնցումները սկսում են մեզ հոգնեցնել։ Հատկապես անցած գիշեր՝ դրանք անընդհատ կրկնվում էին։ Մարդիկ, իհարկե, անհանգստացած են, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք անընդհատ արթուն ենք», – ասել է Պուսոսը։

Ամորգոս կղզու փոխքաղաքապետ Ստամատիս Սիմոսն իր հերթին ընդգծել է, որ Ամորգոսի շենքերն ավելի ամուր են, քան Սանտորինիում, որտեղ նրանք հիմնականում կառուցված են հրաբխային շարժական ժայռերի վրա։

«Մինչ այժմ մարդիկ հանգիստ են, բայց իրավիճակը հետևողականորեն մոնիթորինգի տակ է պահվում», – ասել է նա։

Բացի երկրաշարժերից, տարածաշրջանը բախվում է ուժեղ քամիների, որոնք ստիպել են իշխանություններին սահմանափակել լաստանավերի տեղաշարժը։ Սա, իր հերթին, ավելի է խորացնում բնակիչների անհանգստությունը։

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am