«Վիվասել»-ը չի զիջել Հերմինե Նաղդալյանի ահռելի ծախսը. ընկերությունը հերքում է ԱԺ-ին. armtimes.com

Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հերքում է ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, թե իբր ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը, գրում է armtimes.com-ը:ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը aysor.am-ի հետ զրույցում փորձել էր հերքել armtimes.com-ի այն տեղեկությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ «2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացրելու», - ասաց Ա.Բաբայանը: ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ,  ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:ՀՀ Սահմանադրության հոդված 33-ի (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի (Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը) համաձայն, Ընկերությունը պարտավոր է պահպանել հեռախոսային խոսակցությունների և այլ էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության, և ուստի չի կարող հրապարակել կամ հաստատել այս կամ այն բաժանորդի հաղորդակցությանը վերաբերող տեղեկատվությունը:Ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ ռոումինգային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, որևէ ամսվա ընթացքում մատուցված ռոումինգային ծառայությունների գումարները կարող են հաշիվներում արտացոլվել ուշացումով, այն է՝ այդ ամսվանը հաջորդող երկու ամիսների հաշիվներում, ինչի մասին համապատասխան ծանուցում միշտ առկա է եղել Ընկերության պաշտոնական վեբ-կայքում»,-ավում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի՝ armtimes.com-ին տրված  պարզաբանման մեջ:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video) Ամո՛թ ձեզ, Նիկոլին եք դուք ծառայում․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքը՝ ԵՄ դեսպանության դիմաց (video) «Չեմ իջնի ձեր մակարդակին». «Մի վիրավորեք, հունից դուրս չեմ գա». վեճ Մանուկյանի եւ Վարդապետյանի միջեւ (video) #ՈՒՂԻՂ․ «Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ բացահայտեց իր ռամիկ ծագումնաբանությունը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am