Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան: 2018 թվականին ՔՊ-ն օրենք է ընդունել, որտեղ միջոցառումներ կազմակերպող կազմակերպություններին մրցույթներ պետք չեն, և միջոցառումները կարող են իրականացվել ուղղակի գնումներով: Այդ օրենքից հետո երկու փոխկապակցված «Ֆակտորի փրոդաքշն» և «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունները առանց մրցույթի 7,284,285,110 դրամի կամ 18,6 մլն դոլարի պետական պայմանագրեր են ստացել մինչև այսօր: Այս ընկերությունների հիմնադիրները Հ1-ի նախկին աշխատակիցներն են և մինչ Երևան կենրոնի թաղապետ դառնալը, Տիգրան Ավինյանի նշանակած թաղապետ Պետրոս Պետոյանը իր մարքեթինգային բիզնեսը` որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Ֆակտորի փրոդաքշն»-ին։ Ելնելով Երևանի ամանորյա զարդարման ծիծաղելիորեն չափազանցված պայմանագրերի փաստերից՝ կարող եմ եզրակացնել, որ այս ընկերությունների կատարած աշխատանքի իրական արժեքը կազմում է ոչ ավելի, քան իրենց կողմից գանձվող վճարի 10-15%-ը, հետևաբար՝ կարծում եմ շուրջ 15 միլիոն դոլար «նվեր» է ոմանց համար: Նկատի ունեցեք, որ Երևանի քաղաքապետարանն ունի իր «Ձևավորում և Սպասարկում» ՀՈԱԿ, որը չի օգտագործվում և փոխարենը այս ընկերություններին միլիոնավոր դոլարներ է բաժանում։ Ավինյանի 87 մլն դրամի երդմնակալությունը նույնպես «Բեգրաունդ Փրոդաքշն» կողմից է կազմակերպվել»:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը