Կալիֆոռնիայից օրենսդիրը հպարտ է Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքի համար
Կալիֆորնիա նահանագի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանը LA Times լրատվականին պատմել է իր և մի քանի այլ ամերիկացի պաշտոնյաների հետ Հայաստան և Արցախ կատարած ուղևորության անմոռանալի արկածների մասին: Պաշտոնյաների խումբը Երևանում այցելել է Tumо, Կասկադ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք հանդիպել են նաև Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Խումբը եղել է նաև Արցախում, որտեղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Ես հպարտ եմ, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքի տակ եմ, դա ինձ համար պատվո շքանշան է»,-ասել է Լաուրա Ֆրիդմանը:
