Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել հրազենով. Ինչ առնչություն ունի միջադեպին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել հրազենով, ինչը փաստվում է նաև քննությամբ։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցներն օրեր շարունակ գործադուլ են իրականացնում՝ աշխատավարձերի հարցով։ Թեև ԶՊՄԿ-ն պաշտոնապես դիրքորոշում է հայտնել՝ պատրաստակամություն հայտնելով 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև՝ օրեցօր թեժանում են։ Երեկ իրականացված ակցիայի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել, եղել են տուժածներ։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էին դեպքը՝ նշելով, որ տեղեկություններ էր ստացվել, որ Քաջարանի Պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ «Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները»,- հայտնել են ՆԳՆ-ից։ Երեկ ութ անձ էր բերման ենթարկվել։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ երեք անձ ձերբակալվել է։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քաջարանում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
«3 անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ գործադուլ անողները հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին և, որ հարձակվողների մեջ է նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը` Գոռ Բաբաջանյանը։ Մասնավորապես, «Հրապարակ»-ը, հղում կատարելով բնակիչներից մեկին, գրել էր․ «Գործադուլը կուրացիա անողների շարքում են Գոռ Բաբաջանյանը, նրա եղբայրները՝ Վահան Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը եւ Արթուր Բաբաջանյանը, ինչպես նաեւ նրանց թայֆայից այլ անձինք։ Խուլիգանների խումբն այսօր ծեծել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ովքեր մտահոգված են շարունակվող գործադուլով։ Տղերքը բարձրացել են գործադուլի վայր, փորձել են համոզել, որ դադարեցնեն գործադուլը, որ կոմբինատը շարունակի աշխատել, Գարիկ անունով մեկը, ով գողություն անելու պատճառով հեռացվել է կոմբինատից, տղերքին ասել է, թե` չի թողելու, որ կոմբինատը աշխատի։ Սադրել են, թե` դավայ եղեք։ Հետո զանգել են տղերքին, կանչել են։ Սրանք մի 20 հոգով, ավտոմատներն ու դանակները հանել են ու հարձակվել տղերքի վրա, կրակել են, դանակահարել»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից Ն. Փաշինյանը, փաստորեն, ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին. Արմեն Այվազյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին ուժեղ հարված կհասցնի Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին Ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից․ Բեգլարյան Մենք կարող էինք մեկ ժամում ոչնչացնել Իրանը Աղավնաձորի խաչմերուկում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան «Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին Թուրքիայում խոցված հրթիռները արձակվել են երրորդ կողմի կողմից.Անկարայում Իրանի դեսպան Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am