Սերգեյ Մինասյանը նոր պաշտոն է ստացել
ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,- ասված է նախագահի հրամանագրում։ Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որտեղ ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
