Որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել

Ի՞նչ պետք է անեն Վիգեն Սարգսյանը, օրինագիծը մշակողները, իշխանությունները դասալիքների ճանապարհը կտրելու, դասալքությունը կրճատելու, բանակում որակյալ կադրեր, բարձր ինտելեկտուալ հրամկազմ ունենալու համար։ Հուսով ենք՝ կկարդան։ Առաջին, ինչպես Իսրայելում, այնպես էլ մեզ մոտ, պետք է հումանիտար ոլորտի ուսանողների համար տարկետում չլինի։ Լինի միայն տեխնիկական ոլորտի մասնագետների համար։ Սրանով Հայաստանում կխրախուսվեն տեխնիկական գիտությունները, դրանց որակը կբարձրանա։ Նույնը՝ բժիշկների, թարգմանիչների դեպքում։ Ինչպես՝ Իսրայելում։ Երկրորդ, որքան էլ սկանդալային սա հնչի, մի շարք երկրների փորձը ուսումնասիրելով ենք ասում, որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել։ Չծառայելու արժեք սահմանվի, հաշվեն, թե երկու տարում մեկ զինվոր պահելու, հանդերձավորելու, զինելու, սնելու համար որքան գումար է ծախսվում, պլյուս՝ աշխատավարձը, կկազմի՞, օրինակ, 12 միլիոն դրամ, արժեզրկում, տարբեր սանդղակ-գործակիցներ հաշվելով, սահմանեք 15 մլն դրամ։ Թող վճարեն, չծառայեն, այդ գումարով մի հատ նորմալ զինծառայողի պայմանագիր կնքեք, լավ աշխատավարձով, պայմաններով, հարցը փակվի։ Արդյունքում՝ տարատեսակ կոռուպցիոն երեւույթները խիստ կկրճատվեն, զինկոմ-գեներալները ահագին եկամուտներից կզրկվեն։ Եվ վերջապես, երրորդ առաջարկը, որր բխում է երկրորդ առաջարկից, քանի որ հարց կարող է առաջանալ, թե ուրեմն, ինչ-որ մարդիկ կարող են չծառայել, իրենց քեֆին ապրել եւ այլն, եւս մեկ բան պետք է անել, ինչպես՝ գործնականում Իսրայելում է. բանակում ծառայություն չանցկացրած անձանց պետք է արգելվի պետական կառույցներում աշխատել։ Պետք է սահմանվի այդ պետական կառույցների ցանկը, դրանց մեջ պետք է պարտադիր լինեն՝ Ազգային ժողովը, կառավարությունը՝ իր բոլոր նախարարություններով ու առընթեր մարմիններով, նախագահական աշխատակազմը, ուժային կառույցները։ Իմիջիայլոց, ծիծաղելի փաստ է. ոստիկանական համակարգում աշխատանքի ընդունվելու համար ծառայած լինելը պարտադիր է, իսկ ահա Պաշտպանության նախարարությունում՝ ոչ։ Պատկերացնո՞ւմ եք, որ նման օրենք ընդունվի։ Ինչքան կարիերիստի վերջը կգա։ Մեզ կարող են մեղադրել իշխանափոխության կոչեր անելու մեջ, քանի որ եթե հանկարծ մեր առաջարկները ընդունվեն, խորհրդարանի պատգամավորների կեսը վարի կգնա, կառավարության աշխատանքը կաթվածահար կլինի։ Նախագահականում տեքստեր գրողներ ու օգնականներ չեն լինի։ Խնդրեմ, երեք առաջարկ, չենք ասում, պարտադիր ընդունեք, բայց քննարկեք, մանավանդ՝ երրորդը։ Սպասում ենք ողջամիտ ժամկետներում ողջամիտ պատասխանի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video) Ամո՛թ ձեզ, Նիկոլին եք դուք ծառայում․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքը՝ ԵՄ դեսպանության դիմաց (video) «Չեմ իջնի ձեր մակարդակին». «Մի վիրավորեք, հունից դուրս չեմ գա». վեճ Մանուկյանի եւ Վարդապետյանի միջեւ (video) #ՈՒՂԻՂ․ «Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ բացահայտեց իր ռամիկ ծագումնաբանությունը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am