Ռուսաստանը հակամարտությունների միջոցով փորձում է վերահսկել հետխորհրդային երկրները

Օրերս Ատլանտյան խորհուրդ հաստատությունում կայացավ «Ռուսաստանի սահմանային պատերազմներն ու սառեցված հակամարտությունները» խորագրով Ջեյմս Քոյլի հեղինակությամբ գրքի շնորհանդեսը՝ Ռուսաստանի հետխորհրդային երկրների նկատմամբ վարած քաղաքականության ու հետխորհրդային հակամարտությունների մասին: Հեղինակի կարծիքով Ռուսաստանի վարած քաղաքականությունը ապակառուցողական է և չի նպաստում հետխորհրդային հակամարտությունների կարգավորմանը: «Իր սահմաններում ռուսական ոտնձգություններին հակազդելու շատ միջոցներ չունենք: Պատճառը նրանում է, որ նախագահ Պուտինը հստակ նշել է, որ կօգտագործի ռազմական ուժ՝ պաշտպանելու այն, ինչ որակվում է նրա կողմից որպես իր երկրի ազգային շահ: Նմանատիպ պատասխան արձագանքը մեզ կտանի սառը պատերազմյան հին օրեր, ուր ոչ ոք չի ցանկանում վերադառնալ»,- ասում է Քոյլը: Հեղինակը պնդում է, որ Մոսկվան ստեղծում է հակամարտություններ կամ նպաստում դրանց սառեցմանը, որպեսզի թուլացնի, պառակտի հետխորհրդային երկրները՝ իր ազդեցությունը վերջիններիս նկատմամբ պահպանելու համար: «Ռուսաստանը փորձում է թուլացնել մյուս երկրներին՝ այդ միջոցով ուժեղացնելով իր ազդեցությունը նրանց նկատմամբ»: Ըստ հեղինակի՝ ղարաբաղյան հակամարտությունը որոշակիորեն տարբերվում է մնացած հակամարտություններից, քանի որ այս պարագայում ի սկզբանե Մոսկվան հավասարապես աջակցում էր ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական կողմերին: Սակայն հեղինակը պնդում է, որ հետագայում ռուսական կողմը ավելի շատ հակվեց դեպի Հայաստան ինչ-ինչ պատճառներից ելնելով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am