Բրայզա. Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության օրինակ է
РИА Новости-ին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ասել է,որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը և ահաբեկչության դեմ պայքարն ԱՄՆ-ի և Ռուսաստանի բացարձակ համագործակցության օրինակներ են դարձել: «Մեզ մոտ ամբողջովին հակառակ տեսակետներ են Վրաստանում հակամարտության վերաբերյալ, և միևնույն ժամանակ մենք ամբողջովին համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի և ահաբեկչության դեմ պայքարի հարցում», - ասել է Մ.Բրայզան:
