«Միկին՝ հայ հերոսը» վերնագրով ֆիլմ՝նվիրված Հենրիխ Մխիթարյանին/տեսանյութ/
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «MUTV»-ն վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:«Ֆիլմը պատմում է Մխիթարյանի անցած անհավանական ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք, նրա հոր` Համլետ Մխիթարյանի ողբերգական մահվան մասին: Հենրիխի երազանքն է եղել շարունակել իր հոր ուղին և դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»- ասվում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքում: «Միկին՝ հայ հերոսը» վերնագրով ֆիլմի տևողությունը 60 րոպե է և Նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով կեսգիշերն անց ցուցադրվել է «MUTV»-ի եթերում:
