«Մի զարկով խնդիրները չեն լուծվի». Շարմազանով
«Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տարկետման իրավունքի շուրջ լսումները կանցկացվեն նիստերի մեծ դահլիճում և կապահովվի ուղիղ եթեր: Ես կլինեմ մոդերատորը, հրավիրված են ՊՆ-ի, ԿԳՆ-ի, քաղհասարակության, բուհերի ներկայացուցիչներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: « «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի, սակայն կլինեն կառավարության մոտ 70 որոշում և 250 ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարող են մշակվել ուսանողնորի հետ միասին։ Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի»,- նկատեց Է. Շարմազանովը։
