Դատավորը անտեսեց Սեֆիլյանի հայտարարությունը
Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատարանը լսում է «Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժման շրջանակներում Սեֆիլյանի ելույթները: Առաջին տեսանյութում Սեֆիլյանը խոսում էր ռեժիմի վարած ապազգային քաղաքականության մասին և պայքարի տարբերակներ առաջ քաշում: «Այն ինչ այստեղ լսեցիք այժմեական է և շնորհակալ եմ, որ ցույց տվեցիք»,-հայտարարեց նա: Նախագահող դատավորը անտեսեց Սեֆիլյանի հայտարարությունը:
