Պատրաստվել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարձակման.կոչ Ալյասկայի բնակիչներին
Daily Mail-ի փոխանցմամբ,Ալյասկայում Արտակարգ իրավիճակների պլանավորման հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ջերեմի Զիդեքը տեղի բնակիչներին կոչ է արել ջուր, լապտերներ և հակաճառագայթային դեղամիջոցներ պահեստավորել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածի դեպքի համար: «Այն, ինչ մենք խորհուրդ ենք տալիս մարդկանց, նույնն է, ինչ նրանք կանեին ցանկացած այլ աղետի պատրաստվելիս:Միջուկային հարվածների ժամանակ կարող է ժամանակ չլինել տարհանման համար, ուստի «լավագույն խորհուրդը թաքնվելը և հարձակման վերջին սպասելն է» »,- ասել է նա:
