Բեռլուսկոնիի նախկին կինը պետք է վերադարձնի 60 մլն եվրո ալիմենտը
Sputnik-ը հայտնում է,որ Միլանի Վերաքննիչ դատարանը հինգշաբթի վճռել է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին կինը պետք է նախկին ամուսնուն վերադարձնի 60 մլն եվրո ալիմենտը,որը Վերոնիկա Լարիոն ստացել է 2014 թ. Բեռլուսկոնիից բաժանվելուց հետո:Դատարանը վճռել է, որ Լարիոն իրավունք չունի նախկին ամուսնուց ամսեկան 1,4 մլն եվրո ստանալ, ինչպես սահմանել էր Մոնցա քաղաքի դատարանը:Դատավճիռն անմիջապես ուժի մեջ է մտել: Բեռլուսկոնիի փաստաբանները նիստերի ընթացքում նշել են, որ Լարիոն ունի 16 մլն եվրո, մեծաթիվ թնկարժեք զարդեր և անշարժ գույք և կարող է ինքնուրույն լիովին ապահովել իր պահանջմունքները:
