Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են
People պարբերականի հաղորդմամբ՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած արարողության շամանակ ,ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը,դստեր ծննդից 11 շաբաթ անց, ամուսնացել են։ Աղջիկը լույս աշխարհ էր եկել սեպտեմբերի 1-ին։ Նրանց հարսանիքի հյուրերն են եղել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ երգչուհիներ Սիարան և Բեյոնսեն, Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը, Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Եվա Լոնգորիան և այլք։ Զույգը հյուրերին խնդրել էր իրենց հետ բջջային հեռախոսներ չվերցնել, քանի որ հարսանիքի էկսքլյուզիվ լուսանկարների պայմանագիրը ստորագրված է Vogue պարբերականի հետ։
