Առուծախ. «Ռոստելեկոմը» կգնի «Բիլա՞յնը», թե՞ «Յուքոմը»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «Ռոստելեկոմը» գնելու համար: Մամուլի հրապարակումների համաձայն, «Ռոստելեկոմը» պատկանում է կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին: Չնայած բանակցությունները վարում է «Բիլայն» ընկերությունը, սակայն «Ռոստելեկոմի» վերջնական գնորդը կարող է լինել հեռահաղորդակցության շուկայում գործող մեկ այլ ընկերություն՝ «Յուքոմ»-ը: Վահան Մարտիրոսյանին արվել է առաջարկություն, որից նա դժվար թե կարողանա հրաժարվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
