«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի». ի՞նչ է հասկացրել Սերժ Սարգսյանը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Աղվերանում Սերժ Սարգսյանի` գործարարների հետ հանդիպումից մեզ մանրամասներ պատմեցին։ «Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է և, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին` նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել: «Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաև Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը: Գործարարները սրանից նախ հասկացել են․ կուժ, քեզ ասեմ՝ կուլա, դու լսիր, այսինքն՝ դուք ևս լուրջ ծրագրեր արեք։ Ապա՝ որ «պոլնի պանիմանիյա» կա նախագահի ու Ծառուկյանի «միջև», և որ ճիշտ են լուրերը, թե հնարավոր է 18-ին «Ծառուկյան» դաշինքը մտնի կոալիցիա: Գործարարների մի մասն էլ «հասկացել» է, որ Ծաղկաձորի հին ճոպանուղին պատմության գիրկն ուղարկելով՝ պատմության գիրկն է ուղարկվում նաև Ծաղկաձորը Քոչարյանի անձի հետ կապելու միֆը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
