Փնթի վիգենչիկներով ուզում են մեր ուսանողներին տանեն մահվան ճիրան. Արայիկ Խանդոյան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-1»-ի գործով դատական նիստը: Ամբաստանյալի աթոռին նստած են Ծռերից՝ տասը ՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Մխիթար Ավետիսյան, Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Սմբատ Բարսեղյան, Արեգ Կյուրեղյան, Սեդրակ Նազարյան, Էդվարդ Գրիգորյան: Այս տասնյակի մեջ են երկու ամբաստանյալները, ում մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում
