ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունն Ադրբեջանի հետ
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Ադրբեջանի և այլ երկրների հետ գլոբալ էներգոանվտանգության ամրապնդման համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Ինչպես այսօր նշել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը՝ ԱՄՆ-ը միշտ ակտիվ է եղել Ադրբեջանում էներգառեսուրսների մշակման գործում: Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ գլոբալ էներգոանվանգության ապահովման գործում»,- ասել է նա:
