Ինչքա՞ն գումար են վճարելու զինծառայությունից խուսափած անձինք
Առաջարկվում է հնարավորություն ընձեռել 27 տարին լրացած անձանց զինծառայությունից խուսափելու համար վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը և վերադառնալ Հայաստան: ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարցով հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով տուգանք սահմանել, մինչդեռ պատգամավորներն առաջարկում են 200-ապատակի չափով: Օրենքի փոփոխությունների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափածներին հնարավորություն են ընձեռում վերադառնալ հայրենիք մինչև 2019 թվականը:
