ԱԺ-ն առնվազն մինչև 4 օրով ընդմիջեց պետական բյուջեի նախագծի քննարկումները
Խորհրդարանն առնվազն մինչև 4 օրով ընդմիջեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի եզրափակիչ ելույթից հետո այս մասին հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Պատգամավորները և խմբակցությունները կարող են առաջարկները ներկայացնել 24 ժամվա ընթացքում»,- ասաց նա:
