Զգույշ եղեք. Վահրամ Բաղդասարյան

Խորհրդարանում` բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ քննադատություններին՝ նշելով, որ օրենքը հավասար է բոլորի համար, առավել ևս հարկային դաշտում բոլորը պետք է լինեն հավասար:  «ՊԵԿ-ի սուրբ պարտականությունն է, որ ինքը ապահովի հարկային հավասար դաշտ: Եվ մենք՝ որպես խորհրդարանական վերահսկողություն, պետք է ինչ-որ տեղ նաև պարտադրենք, որպեսզի ՊԵԿ-ը իր պարտականությունները կատարի, բայց ոչ թե խոչընդոտենք նրանց, դա շատ վտանգավոր է»,- ասաց նա: Նա անդրադարձավ վերջին օրերին «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ-ում բարձրաձայնվող՝ «Առինջ մոլում» ՓՄՁ ներկայացուցիչների և ՊԵԿ աշխատողների միջև տեղի ունեցած միջադեպերին. «Այստեղ այս քննարկումների արդյունքում մենք մեկ մոլում տեղի ունեցածով գնահատական ենք տալիս ՊԵԿ-ին, չի կարելի, գնահատականը պետք է տրվի ընդհանուր գործառույթների համար: Մենք պետք է հետևողական լինենք ոչ թե մեկ մոլի, այլ բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ եթե այդտեղ կան վայրագություններ, դրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն: Արհեստական մոնոպոլ կառույցները պետք է արմատախիլ արվեն: Երբ մենք այստեղ քննադատություններ ենք հնչեցնում, մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք՝ մենք ի՞նչ ենք արել մեր երկրի համար և ի՞նչ իրավունք ունենք պահանջելու: Այստեղ նստած քննադատողներից շատերը եղել են այն պոստերին, որոնք ի վիճակի են կոռուպցիոն ռիսկերը կրճատելու: Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է մեզ հարց տանք՝ մենք նպաստե՞լ ենք կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, թե՞ ոչ: Եվ մեր ելույթներում պետք է զգույշ լինենք, որ նման քննադատությունների չարժանանանք»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունը Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am