ԿԸՀ-ն անելիք չունի. Տիգրան Մուկուչյան

Սահմանադրական դատարանի վճիռը Վանաձորի ավագանու նիստերի հակասահմանադրական լինելու մասին արդեն ընդդիմադիրների ձեռքին է: Սակայն դեռ չգիտեն՝ որոնք են լինելու նրանց հաջորդ քայլերը, եթե Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարական չտա: Ընդդիմադիրներից ոմանք կարծում են՝ գնդակը հիմա ԿԸՀ-ի դաշտում է: ԿԸՀ-ը պետք է նոր ընտրությունների մասին հայտարարի: Araratnews.am-ը կապ հաստատեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հետ, տեղեկանալու, թե ինչ քայլեր է անելու ԿԸՀ-ը ՍԴ-ի վճռի հրապարակումից հետո: «ԿԸՀ-ն ինքն իրենով որեւէ գործընթաց չի սկսելու եւ անելիք չունի»,- ասաց Տիգրան Մուկուչյանը, ապա ավելացրեց՝ Հայաստանում չէ: «Երբ վերադառնամ, ավելի մանրամասն կխոսենք»,- խոստացավ ԿԸՀ-ի ղեկավարը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ararartnews.am-ի հետ զրույցում հորդորեց հարցն ուղղել ԲՀԿ-ի Վանաձորի ներկայացուցիչներին: «Կուսակցությունն իր որոշումը կկայացնի, բայց մենք հիմա խոսում ենք տեղական մարմինների մասին: Մենք լիարժեքորեն ՏԻՄ-ի մեր ներկայացուցիչներին օժտել ենք գործիքակազմով, որի շնորհիվ կկարողանան ինքնուրույն իրավիճակը ներկայացնել, հետևաբար դիմեք իրենց»,- ասաց Էնֆիաջյանը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ Վանաձորի ավագանու հաջորդ նիստին՝ նոյեմբերի 22-ին, «Ծառուկյան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչները չեն մասնակցելու: ՀՀԿ-ում էլ Վանաձորի քաղաքապետի հետագա ճակատագրի հետ կապված հարցը դեռ չի քննարկվել: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ը չի քննարկել ՍԴ-ի վճիռն ու հետագա քայլերը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am