Կարեն Կարապետյանը խորացնում է ինտրիգը

Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Չնայած օրերս Սսամվել Կարապետյանի 1 միլիարդ ներդրումների մասին հայտարարությանը, որն ընկալվեց իբրեւ Կարեն Կարապետյանի ապագա փոխվարչապետության գին, այդուհանդերձ ներիշխանական հատվածում արշալույսները խաղաղ չեն: Ծառուկյան դաշինքը շարունակում է իշխանության թղտվության ներքո գրոհել Կարեն Կարապետյանի ուղղությամբ: Ազգային ժողովում բյուջեի քննարկումները, հետո կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը վերածվել էր ռազմաճակատի, որտեղ գրոհում էին Ծառուկյան դաշինքի պատգամավորները, պաշտպանվում կամ հակագրոհի դիմում կառավարությունը: Օրինակ Կարեն Կարապետյանը Առինջ մոլի վերաբերյալ իրեն ուղղված հարցերից մեկին պատասխանելու ժամանակ ակնարկեց, որ իրականում Ծառուկյանի ուզածը ստվերում գործելն է, եւ որ Առինջ մոլում կա գրանցված 7 հարյուրից ավելի սուբյեկտ, մինչդեռ աշխատողների թիվը չի գերազանցում մոտ 4 հարյուրը: Կարեն Կարապետյանն ընդհանրապես կարճ-կոնկրետ պատասխաններ էր տալիս ԲՀԿ-ական պատգամավորներին՝ կանխելով հետագա երկխոսությունը կամ բանավեճը: Ամեն դեպքում այսօրվա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ ներիշխանական տիրույթում ինչ-որ բան փոխվել է: Կարեն Կարապետյանը, ով իր վերջին ասուլիսի ժամանակ երկրորդեց Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ-ականների պնդումները, այսօր մի փոքր հապաղեց այդ հարցին պատասխանելիս: Նրան այդ հարցն ուղղեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը : Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 2-ի ասուլիսում հարցին, թե համամի՞տ է ՀՀԿ-ականների հետ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, վարչապետը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշներին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ համաձայն եմ»: Ըստ Փաշինյանի՝ այստեղ ծագում է երեք ենթահարց: «Աստված մարդուն երկար կյանք տա, բայց եթե անփոխարինելի մարդուն ինչ-որ բան պատահեց, դուք նկատի ունեք, որ ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Երկրորդ, եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս եք դուք ակնարկում, որ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պատրաստ եք փոխարինել նրան: Արդյոք սա ձեր կողմից դավադրությո՞ւն է ազնիվ մեր ցեղի նկատմամբ: Երրորդ, սա չի՞ հիշեցնում ձեզ հայտնի մի պատմություն, երբ որ հարևան երկրի հայտնի ղեկավարը, ցույց տալով Բրեժնևին, ասում էր` кто сказал Ильич умер, вот он стоит перед вами»,- հարցրեց Փաշինյանը: Կարեն Կարապետյանն ասաց, որ իր ասածն ուժի մեջ է, իր կարծիքը չի փոխել: Ինչ վերաբերում է հաջորդ վարչապետի թեկնածուի հարցին, նա ասաց, որ դա ՀՀԿ-ն կորոշի: «Բրեժնևի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ»,- անկեղծացավ Կարեն Կարապետյանը: Նիկոլ Փաշինյանը փորձեց ուղղորդել՝ եթե, օրինակ, ՀՀԿ նիստում Էդուարդ Շարմազանովը որպես վարչապետի թեկնածու առաջադրի Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանն ինքն իր թեկնածությունը կառաջադրի՞, թե կբավարարվի ավելի համեստ պաշտոնով, թե կվերադառնա Մոսկվա՝ «Գազպրոմ»: «Շատ պարզ ընթացակարգ է, ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի թեկնածու: Ես իմ թեկնածությունն ինքս կառաջադրեմ, թե չէ, թույլ տվեք իմ ներքին մտածածս մեջս մնա: ՀՀԿ-ում յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնում է: Հաստատում եմ այն, որ մենք բոլորս գնահատում ենք իր փորձը և դերակատարումն այս ամենի մեջ», ասաց Կարեն Կարապետյանը՝ ըստ էության չբացելով խաղաքարտերը: Մինչդեռ, եթե Կարեն Կկարապետյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը որպես անվտանգության երաշխավոր անփոխարինելի է, ապա նա առանց վայրկյան մտածելու պետք է հայտարարեր, որ այո, ինքը կհամաձայնի վերջինի թեկնածությանը, քանի որ ավելորդ է մտածել այլ թեկնածությունների մասին: Քանի որ նոր Սահմանադրությամբ անվտանգության երաշխավորը լինելու է ՀՀ վարչապետը: Եթե չի անում նման պնդում, կնշանակի, այո, ընդունելով Սերժ Սարգսյանի անփորինելիությունը, նա ոչ թե գործող նախագահի համար վարչապետի պաշտոնն է տեսնում, այլ ասենք Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի, որը մշակելու եւ իրականացնելու է երկրում անվտանգության դոկտրինը: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am