Կառավարության հերթական «քցոցին»

Տպավորություն է, թե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» սկզբունքով։ Եւ պատահական չէ, որ ցանկացած առաջին հայացքից լավ թվացող նախաձեռնության տակ թաքնված է միտքը, թե մի տեղ մեզ ուզում են քցել։ Այսպիսով՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, թե իբր պետությունն ուզում է օգնել աշխատող մայրերին, դայակի գումար է պատրաստ տալ, ավելի ճիշտ այն գումարի կեսը, որը նախատեսվելու է դայակի համար, սակայն ոչ ավել քան 55 հազար դրամ։ Աշխատող մայրերը, կամ աղջիկները, որոնք ապագայում պետք է մայրանան, ծափերով ընդունեցին կառավարության պատրաստակամությունը՝ համարելով ինչ-որ չափով հոգսի թեթեւացում։ Սակայն նախագծի քննարկումից այսօր պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծն ասաց, որ 2018-ին կառավարությունը նախատեսում է իրականացնել 3 նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը, դրանց թվում է աշխատող մայրերին երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղելու դեպքում պետության կողﬕց աջակցություն ստանալու իրավունք տվող օրենքի նախագիծը: «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում են համապատասխան կարգ սահմանել, ըստ որի մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքի հետ զուգահեռ կազմակերպելիս կունենա կառավարությունից աջակցություն ստանալու իրավունք՝ կառավարության սահմանած կարգով: «Ներկայացված նախագիծը պայմանավորելով ժողովրդագրական խնդիրներին որոշակի լուծումներ տալու հանգամանքվ՝ միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել և պարզել, որ անգամ եվրոպական շատ երկրներում զբաղվածություն ունեցող մայրերի տոկոսը բավականին բարձր է՝ 75-80 տոկոս: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ներկայումս ժողովրդագրական հաջող քաղաքականության բանալի է համարվում աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունը: Այսինքն՝ եթե մենք աշխատող մայրերին մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքի հարցում աջակցենք, դա նրանց թույլ կտա մտածել հաջորդ երեխան ունենալու մասին: Կարծում ենք, որ այս ծրագրի ներդրումը մեզ հնարավորություն կտա որոշակի առումով բարելավել ժողովրդագրական վիճակը»,- նշեց նախարարը: Ներկայացված նախագծով մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության աջակցությամբ: Պետությունը պատրաստ կլինի վճարել դայակի աշխատավարձի կեսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 հազար դրամ: Նախարարը մանրամասնեց, որ սա ժողովրդագրական խնդիրներին լուծում տալու ընդամենը մեկ ուղղություն է՝ նշելով, որ առաջիկայում հնարավորություն կունենան խորհրդարանում առավել համապարփակ քննարկել ժողովրդագրական խնդիրների լուծման բոլոր ուղղությունները: Իրականում սա աջակցություն է մի քանի հազար դրամով։ Բանն այն է, որ չաշխատող մայրերը երկու տարի ամսեկան 18 հազար դրամ են ստանում երեխայի ծնվելուց հետո։Իսկ աշխատող մայրերը չեն ստանա այդ գումարը, նրանք կփոխանցեն դայակի համար նախատեսված գումարը։ Հիմա եթե դայակի աշխատավարձը 100 հազար է, ապա 50 հազարն է տալու պետությունը, սակայն դայակները կմտնեն հարկային դաշտ եւ ամսեկան իրենց աշխատավարձի 30 տոկոսը եկամտային հարկ կվճարեն, այսինքն 100 հազարից 30 հազար կվճարեն պետությանը, կստացվի, որ պետությունը ընդամենը ասենք 20 հազար դրամ է ամսեկան հատկացնելու աշխատող մայրերին 18 հազարի փոխարեն։ Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը: Հայաստանում դայակի ինստիտուտ ստեղծելու մասին խոսվել է դեռևս 2016-ի մարտին: Այն ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը հայտարարեց, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը: Անի Սահակյան

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am