Հայտարարություն Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի անվանափոխության վերաբերյալ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացանք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի անվանումը փոխվել է։ Այժմ օրենքի նախագիծը հանդես է գալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ։Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած  մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ։Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, և շուտով մենք մանրամասն անդրադարձ և իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենքԱ․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը։ Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող, օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունը Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am