ՌԴ-ից վարկ տրամադրելու համաձայնագիրը՝ անհետաձգելի
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը kառավարությունն այսօրվա նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այն հավանության արժանացավ: «Նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամարդել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:Օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել:Ունենք մեկ տեխնիկական խնդիր Կենտրոնական բանկի հետ ճշտելու, դա արագ կանենք », - նշեց Ա. Զաքարյանը և ՀՀ վարչապետին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի:
