Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Մինչ Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուին, սահմանամերձ Կոթիում հուշարձան են կանգնեցրել հերոս, 1920 թվականին ադրբեջանցիների կողմից գլխատված Սարգիս Ղազինյանին ու նրա ընկերներին
Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղի հարավային մուտքի մոտ Կոթիի վաղամեռիկ, հայրենասեր գյուղապետ Արշավիր Ղազինյանի որդիները հուշարձան են կանգնեցրել 1920թվականին ադրբեջանցիների դեմ պայքարում հերոսաբար զոհված Սարգիս Ղազինյանի ու նրա ընկերների պատվին։ Պատահական չէ, որ հուշարձան կանգնեցրածներից՝ Արշավիր Ղազինյանների որդիներից մեկը կրում է զոհված նախնու անունը՝ Սարգիս ։ Սարգիս Ղազինյանը Ֆեյսբուքի <<Կոթիի բարդ հասարակություն>> խմբի էջում գրել է․
<<Այս հրաշալի հուշաքարի հեղինակային սկիզբը դրեց Արշավիր Ղազինյանը(2003թ-ին)։ Եվ հանգամանքների բերումով գաղափարը մնաց անավարտ... Եվ հիմա, 2024 թ-ին մենք` Արշավիրի որդիներս, որոշեցինք իր ճիշտ և տրամաբանական ավարտին հասցնել աշխատանքը։ Հուշաքարը նվիրված է Կոթի գյուղի 1920 թ-ի պաշտպանության համար մղված մարտերում զոհված Սարգիս Հովհաննեսի Ղազինյանին, ով ավելի շատ գյուղում հայտնի է եղել որպես Ղազնանց Սաքո, ինչպես նաև իր զինակից ընկերներին` Օնանանց Սերգոյին ու Էվնանց Շեկ Օսեփին։ Համառոտ ներկայացնեմ նրանց սխրագործությունը։ 1917-1920 թթ_ին Կոթի գյուղում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական զինված ընդհարումներ։ Որոնց ընթացքում անգամ թշնամին հրի է մատնել գյուղը։ 1920 թ․-ին, հերթական և կարելի է ասել ՝ամենաթեժ բախման ժամանակ, Թիֆլիս քաղաքից հարազատ գյուղ է վերադարձել Սաքո Ղազինյանը և անմիջապես ներգրավվել մարտական գործողություններին։ Ղեկավարել է թերևս ճակատի ամենաարյունալի հատվածի` Կարմիր քարի(Դոստլվի դար) ինքնապաշտպանական մարտերը։ Դիրքն ունեցել է և ունի հատուկ կարևոր ռազմավարական նշանակություն Կոթիի համար։ Եվ պատահական չէ, որ հենց Սաքոն է ստանձնել այդ անձնանվեր և խիստ կարևոր պայքարի պատասխանատվությունը, քանի որ եղել է խելացի ու փորձառու զինվորական գործիչ (եղել է Թիֆլիսի թաղամասերից մեկի ոստիկանապետ)։ Այդ հատվածում մարտերը շարունակվել են մի առ ժամանակ։ Հակառակորդը կենտրոնացրել է բազմաթիվ գրոհային ուժեր, որոնք անընդհատ գրոհում էին այդ դիրքի ուղղությամբ։ Բայց ապարդյուն, քանզի կոթգեղցիներից կազմված այդ կամավորների ջոկատը կռվում էր հերոսաբար, մինչև վերջին շունչը։ Սակայն, հյուծող մարտերն ու զենքի խիստ սակավությունն անում էին իրենց գործը։ Ցավոք, մեր տղաներից շատերը զոհվում են այդ անհավասար կռվում։ Ողջ են մնում մեր քաջերից երեքը միայն` Սաքոն, Սերգոն և Շեկ Օսեփը, որոնք չեն դադարում դիմադրել և կռվում են վերջին փամփուշտներով, պատճառելով թշնամուն մարդկային մեծ կորուստներ։ Սեփական թուլությունից և անկարողությունից ցնցված, թուրքերն անգամ գլխագին են սահմանում այդ երեք քաջերի համար։ Հակառակորդը սաստկացնում է գրոհներն ու կարողանում շրջափակել բարձունքը։ Եվ գալիս է մի օրհասական պահ, երբ ամբողջությամբ սպառվում է զինամթերքը։ Դա հասկանալով՝ թշնամին բարձրանում է վերև։ Հետզհետե մոտենում են բլրի գագաթին և տեսնում տղաներին, ովքեր ցուցաբերելով աներևակայելի կամք, փաստացի չէին նահանջել, չդավաճանելով հայրենիքն ու չխնայելով ամենաթանկը` կյանքը։ Թշնամին հանձնվելու կոչ է անում քաջերին, խոստանալով խնայել, բայց մերոնք չեն հանձնվում և սկսվում է կատաղի ձեռնամարտ՝ դանակներով, քարերով, բռունցքներով։ Ի վերջո վախկոտ և նենգ խաժամուժը գլխատում է հերոսներին։ Նրանց անմահացած անունները մինչ օրս մնացել է մարդկանց սրտերում և հիշողության մեջ, որ նրանց կյանքի գնով այսօր մենք կարող ենք ապրել ազատ ու անհոգ մեր հայրենի գյուղում։
Խորհրդային տարիներին երկար ժամանակ գյուղացիները չեն դադարել հիշել նրանց և պատվել յուրաքանչյուր միջգյուղական առիթի ժամանակ։ Արվել է կարելի է ասել ՝որպես ավանդույթ, որպես խոնարհում։ Կոնկրետ այս դեպքի մասին գիտի ամբողջ գյուղը։ Կան բազում վկայություններ, հիշատակման արժանի է Ղազախի շրջանից մի թուրք գյուղացու պատմությունը այդ կռվի մասին։ Պատմել է մեր հորեղբայր Աբել Ղազինյանին, Ղազախ քաղաքում առևտրի առնչությամբ հանդիպման ժամանակ, իմանալով, որ նա կոթեցի է։ Այդ ծեր մարդը եղել 1920 -ի վերոնշյալ իրադարձության մասնակից զինվորներից մեկը` թշնամու կողմից։ Եվ չի իմացել, որ խոսում է հերոս մարդու` Ղազնանց Սաքոյի հորեղբոր որդու հետ։ Պատմել է բոլոր մանրամասնություններով, արտաքնապես, անգամ, դիմագծերով նկարագրելով Սաքոյին ասել է, որ հենց նա էր այդտեղ հրամանատարը, որ այդ մասին հասկացել էին մինչև նրանց մոտենալը... Այս և գյուղի մյուս հերոսական անցյալին վերաբերվող դեպքերի և պատմությունների մասին միշտ պետք է հիշել, քանի որ նոր սերունդն առավել ևս ունի դրա կարիքը։ Եվ մենք մեր սուրբ պարտքը համարեցինք հավերժացնել այդ խորհրդանշական ու փառահեղ իրադարձությունը, հանձինս մեր պապի և իր զինակից ընկերների>>։
Լուսանկարը Ֆեյսբուքի <Կոթիի բարդ հասարակություն>> խմբի էջից

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Իրանում ձերբակալվել է միապետության ավելի քան 50 կողմնակից Ջարդել են Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձներ Արագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը ՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներին ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը Արդյոք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասին Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող «Նիկո՛լ,Վարդապետյանիդ հարցրու՝ մինչև ե՞րբ է լկտիությամբ մարդկանց վշտի վրա փող աշխատելու». Ադանալյան (video) «Մի տեղ չկա, որ Նիկոլին քֆուր չտան․ իր կառավարությունից մինչև տաքսու վարորդներ»․ Աշոտ Անդրեասյան (video) «Գետինը մտիր Նիկո՛լ, դու մարդ չես, մի խոսք գերիների մասին չասացիր»․ Պարույր Հայրիկյան (video) Ո՞վ ես դու, էս ինչե՞ր ես աշխարհով մեկ տարածում․ քաղաքացիներ (video) «Այ փնթի՛, Եղեգնաձորում անգամ կինը չդիմացավ ու քեզ ասաց․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մենք լավ գիտե՛նք՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ քաղաքացիներ (video) Նիկոլն «անասնական վախերի» մեջ է ընկել, շատ քիչ է մնացել. սպանվածի մայր (video) Սամվել Կարապետյանն աղքատությունը կվերացնի․ հարցում (video) Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video) «Աննա Վարդապետյանին ասացի՝ դու բանտում ես լինելու, հետո բանտում կլինի Նիկոլը»․ Պարույր Հայրիկյան (video) Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am