«Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը». Վիգեն Սարգսյան

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են` բոլորիս համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Դրանք առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար: Ինչպես օրինագծերի մշակման փուլում, պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ: Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների և հարյուրավոր անհատների սկզբունքային և հետևողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում և քաղաքացիական հասարակությունում: Ի վերջո, պաշտպանության գլխավոր գրավականը մեր համախմբվածությունն է, իսկ նպատակը` մեր ողջ հասարակության բարեկեցությունն ու առաջընթացը: Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել: Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը: Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման և իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում: Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը և թե՛, որն իմ և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը: Պատիվ ունեմ: #ազգբանակ2017, #տարկետումլինելուա, #mil.am»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Աննա Վարդապետյան, կաշառքո՞վ ես սպանություններ կոծկում»․ Ռուզան Ադանալյան (video) Ասեմ՝ ինչու է Աննան Նյու Յորքից ընտանեկան բռնությունից խոսում․ Ռոբերտ Մարգարյան (video) Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոց է անում գողության դեպքը․ Արթուր Չախոյան (video) Երեկ Ռուսաստանն ուղիղ քայլով Նիկոլին պատասխան է տվել․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տրվել Գերագույն առաջնորդի հուղարկավորության պատճառով․ Թրամփ Դու ո՞վ ես ընդհանրապես․ գիտե՞ք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գալու օրը ինչ եղավ Հայաստանում․ Գոռ Ավրցյան (video) «Ս*անվածի մայրը մանրամասնում է կառավարության դիմաց միջադեպը»․․․ ի՞նչ են ասել ոստիկանները (video) Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյա՛ն, լսեք այս ապօրինությունների մասին․ Լիլիթ Աղեկյան (video) Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video) Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․Հարցում (video) Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am