Նոր զարգացումներ՝ Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. խոզատերը պնդում է, որ վթարված Mercedes-ի վարորդը գողացել է իր խոզը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել անձնական ունեցվածքի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչ, 40-ամյա Գարիկ Մեհրաբյանը Ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 10-ին ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղի «Կաղնուտ» կոչվող հանդամասից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող 150 հազար դրամ արժողությամբ խոզը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոզատերը հետագայում պարզել է, որ իր խոզը սատկած վիճակում գտնվում է նույն օրը Լոռի Բերդ գյուղի սկզբնամասում Mercedes մակնիշի 34 SN 762 համարանիշի ավտոմեքենայի սրահում, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր էլեկտրասյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մեհրաբյանը կասկածում է, որ իրեն պատկանող խոզը գողացել է վթարված Mercedes-ի վարորդ, Երևան քաղաքի Շենգավիթի 6-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Հրայր Աբրահամյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարված Mercedes-ի «վարորդ- խոզագողին» հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 37-ամյա Հրայր Աբրահամյանը Լոռի Բերդ գյուղի սկզբնամասում իր վարած Mercedes մակնիշի 34 ՏN 762 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդ Հ. Աբրահամյանը, ուղևորներ՝ Երևանի քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 26-ամյա Արտակ Մովսիսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Գեղամ Սիմոնյանը, ում ծննդյան թիվը պարզվում է և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Կիմա Դոլմազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Սարուխանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video) Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․Հարցում (video) Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Քա՞նի տոկոս է իրականում հավաքել ՔՊ-ն՝ կաշառքն ու կեղծիքները հանած (video) Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում և հանդիպել Փեզեշքիանի հետ Ամենացավոտը ծաղիկների շուկան է. սարսափելի իրավիճակ է ստեղծվել. Հարություն Մնացականյան (video) Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունը Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am