Ի՞նչ է հիշեցրել Պուտինը Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որեւէ առանցքային բովանդակություն: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, եւ այդ իմաստով գուցե կողմերի միջեւ այս փուլում առանձնապես քննարկելիք քաղաքական կամ տնտեսական հարցեր չկան էլ, որոնք պահանջում են նախագահական մակարդակի անդրադարձ: Այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ ողջույնի խոսքում Պուտինը հղում է արել ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ ասելով, որ թիմերը ինտենսիվ աշխատում են այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Իհարկե, այս տեսանկյունից հետաքրքիր է, որ մարտից հետո Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ եղել է Ռուսաստանում՝ Սոչիում, օգոստոսի 23-ին, որտեղ հանդիպել է Պուտինի հետ: Եվ այդ հանդիպմանը Պուտինը մարտյան այցին եւ պայմանավորվածություններին հղում չի արել: Սա առավել ուշագրավ է դարձնում նախօրեին հանդիպմանն արված հղումը՝ մի կողմից որպես մեսիջ ազդարարելով, որ մարտին մշակված կամ քննարկված օրակարգը ընթանում է առանց շեղումների, եւ Սարգսյանն ու Պուտինն ընդամենը ճշտել են սլաքները, մյուս կողմից էլ՝ կամա թե ակամա պարունակելով բավականին ուշագրավ քաղաքական մի ենթատեքստ: Բանն այն է, որ մարտին կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ողջույնի խոսքում Պուտինն անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին եւ կառավարման մոդելի փոփոխությանը ու հայտարարել, որ անցումը, իհարկե, դժվար է լինելու, սակայն հուսով են, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի անցումային այդ փուլը սահուն եւ կայուն: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան դե ֆակտո նախընտրական այցի ընթացքում քաղաքական պլանների առնչությամբ Ռուսաստանում Սերժ Սարգսյանի ստացած կարեւոր հավանություն կամ քարտ-բլանշ: Հիշեցնենք, որ այդ այցը խորհրդարանի ընտրության քարոզարշավի օրերին կատարված այց էր: Այդ տեսանկյունից, Պուտինը նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը հղում անելով մարտյան պայմանավորվածություններին, փաստորեն, կամա թե ակամա հղում է անում նաեւ այդ քարտ-բլանշին, այսպես ասած՝ այն թողնում ուժի մեջ: Ի՞նչ է արժեցել «քարտ-բլանշի» վերահաստատումը Սերժ Սարգսյանի կամ Հայաստանի վրա, երեւի թե պարզ կլինի ավելի ուշ, թեեւ հնարավոր է, որ այստեղ գործ չունենք որեւէ փոխանակման գործարքի հետ, այլ ընդամենը քաղաքական իրողությունների արձանագրման, որ արել է ՌԴ նախագահը: Թերեւս, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը մոսկովյան այցին ընդառաջ կատարեց ներքին մի քանի քայլեր՝ դրանցով ցույց տալով, որ տիրապետում է իշխանական համակարգին, ձեռք է բերել ներհամակարգային պայմանավորվածություններ ու փոխհամաձայնություններ, իսկ ներքին բաժանարար գծերն էլ լիովին գտնվում են իր վերահսկողության տակ: Ընդ որում՝ այդ քայլերը գործնականում կատարվեցին մինչեւ վերջին պահը, երբ Սերժ Սարգսյանի եւ Պուտինի հանդիպման գրեթե շեմին Երեւանում հանգուցալուծվեց նաեւ ուսանողական այն բողոքը, որ առաջացել էր տարկետման վերաբերյալ օրենսդրական աղմկոտ նախաձեռնությունից հետո, եւ այն բանից հետո, երբ երեկ առավոտյան ԱԺ-ն ընդունեց օրենքը, իսկ փողոցում, այսպես ասած, առաջացել էր լարվածություն եւ փակուղի: Թեեւ դրա մասշտաբներն ամենեւին այնպիսին չէին, որ իշխանության համար լիներ խնդրահարույց, սակայն, մյուս կողմից, Հայաստանի իրավիճակն անկանխատեսելի է դարձնում ամեն ինչ, եւ ձնագնդի էֆեկտը միշտ կարող է լինել անսպասելի կամ սպասելի: Եվ այդ իմաստով էլ հատկանշական է, որ Պուտին-Սարգսյան հանդիպումից կարճ ժամանակ առաջ Երեւանում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահի եւ ուսանողների միջեւ, որտեղ ձեռք բերվեց առնվազն միջանկյալ պայմանավորվածություն եւ հանգուցալուծվեց կամ լիցքաթափվեց իրավիճակը: Բացառված չէ, որ ներքին այդ շարքը գործնականում հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանի մոսկովյան հերթական այցը, այսպես ասած, զերծ պահել Հայաստանի համար անցանկալի որեւէ զիջումից կամ գործարքից, եւ Սարգսյանն իր իշխանության խնդիրները այս անգամ կարողացել է լուծել առավելապես իր ուժերով եւ ոչ թե Հայաստանի հաշվին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video) Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․Հարցում (video) Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Քա՞նի տոկոս է իրականում հավաքել ՔՊ-ն՝ կաշառքն ու կեղծիքները հանած (video) Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում և հանդիպել Փեզեշքիանի հետ Ամենացավոտը ծաղիկների շուկան է. սարսափելի իրավիճակ է ստեղծվել. Հարություն Մնացականյան (video) Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունը Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am