Խոշոր չափի թմրամիջոցներ էր ապօրինի շրջանառել/տեսանյութ/
Նոյեմբերի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկությունները, Երեւանի Զաքյան-Խորենացի խաչմերուկում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկել Արթուր Մուրադյանին։ Երեւանի Շարուրի փողոցի բնակիչ 27-ամյա Մուրադյանը հոկտեմբերի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Արթուր Մուրադյանը տեղափոխվել է ՔՀԿ։
