Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության

«Փաստ» օրաթերթը գրում է. Ալիևյան ռեժիմի կողմից ապօրինի պատանդառված և նույնքան ապօրինի գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ու մի խումբ այլ հայ գերիների դեմ խայտառակ մեղադրանքներով Բաքվում մեկնարկած «դատավարական» ֆարսը լայն արձագանք ստացավ Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Բայց հատկանշական է, որ առավել ակտիվ արձագանքեցին հասարակական լայն շրջանակներ, քաղաքական ուժեր՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, անհատ գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի բարեկամ օտարազգի գործիչներ: Այդ արձագանքներն առավել ևս ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի բացարձակ անտարբերությունը, եթե չասվի՝ անհաղորդ մնալն ու քար լռությունը Բաքվում բեմադրվող «դատական» խայտառակության վերաբերյալ:

Հասկանալի է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև այդ խմբակցության առանձին ներկայացուցիչներ, նրանց առանցքը կազմող ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դատապարտեցին ալիևյան ոճրագործ կլանի կողմից իրականացվող այդ դատական ֆարսն ու զորակցություն հայտնեցին թշնամական գերության ճիրաններում հայտնված մեր հայրենակիցներին:

Արտախորհրդարանական ուժերից տպավորվեց ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ՀՀ իշխանությունների անհաղորդ վարքագծի վերաբերյալ քննադատական (մեղմ ասած) գնահատականներով:

Առանձին հայտարարությամբ ու մեր պատանդառված հայրենակիցներին աջակցելու խոսքով հանդես եկավ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

ՀՅԴ Բյուրոն հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև տեղեկացրեց իր կառույցների միջոցով իրականացրած աշխատանքների ու դրանց արդյունքների մասին: Մասնավորապես տեղեկացանք, որ խնդրին անդրադարձել են աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն էլ, ի լրումն ամենի, ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ չնայած վաղօրոք արված բազմաթիվ զգուշացումներին, որոշակի աշխատանքներ իրականացնելու կոչերին, Բաքվի «դատավարությանը» Հայաստանի հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքների մեջ մի տեսակ անակնկալի զգացողություն կար:

Հետաքրքրական է «Հայաքվեի» նախաձեռնողներից Ավետիք Չալաբյանի արձագանքը: Նա բավականին դիպուկ նկարագրեց վերը նշված «անակնկալի» պահը՝ նշելով, որ շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:

Մյուս կողմից՝ Ավետիք Չալաբյանը միանգամայն իրատեսական ու գործնական առաջարկություններ ընդգծեց: Նշենք մի քանիսը.

«Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի:

Մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից:

Հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձնման»:

Առաջարկվում է նաև սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ներուժը կենտրոնացնել մեր պատանդների ազատման խնդրի վրա: Մեծ հաշվով այն, ինչը մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, ի լրումն, շեշտելով «դատել դատողներին» մոտեցումը կիրառելու հնարավորությունները: Դժվար չէ նկատել, որ ՀՀ իշխանություններն արել են առաջարկվածի տրամագծորեն հակառակը:

Կարելի է էլի շատ արձագանքներ նշել, և հուսով ենք՝ գործիչները, ուժերը, որոնց անվանապես չհիշատակեցինք, ըմբռնումով կվերաբերվեն այդ հանգամանքին: Լավ, իսկ ի՞նչ ասացին իշխանավորները: Ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանի իշխանությունը: Գործնականում կարելի է հիշատակել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, քպական Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը: Հա, մեկ էլ ՄԻՊ-ը որոշեց հիշեցնել իր գոյության մասին: Վե՛րջ: Երկու դեպքում էլ հայտարարություններն այնպիսին էին, որ նման տեքստ կարող էր գրել, օրինակ՝ Մոնղոլիայի կամ, ասենք, լավ, Գերմանիայի որևէ պաշտոնական ներկայացուցիչ:

Էլ ավելի խայտառակ ստացվեցին անմիջականորեն 1-2 կարկառուն քպականների արձագանքները, որոնք հանգեցին... ընդդիմությանն ու գերության մեջ հայտնվածների հասցեին գրեթե բացահայտ մեղադրանքների: Մեկ էլ փուչ մեղադրանքների, թե՝ այ, որ Արցախի ղեկավարները մեզ չլսեցին, Սոֆիա չգնացին բանակցելո՜ւ... և այլն, և այդպես շարունակ:

Մինչդեռ, առանց այդ էլ հայտնի էր, իսկ վերջին օրերին թե՛ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը, թե՛ Արցախի ԱԺ ներկայացուցիչը հրապարակավ բացահայտեցին, որ Փաշինյանը անմիջականորեն, «օնլայն» ռեժիմով ոչ միայն տեղյակ է եղել Արցախի «լուծարման» (2023 թ. սեպտեմբերի 19-23-ի) «բանակցություններից», այլև որոշակիորեն մասնակցել է այդ «թղթի» խմբագրմանը:

Վերջին հաշվով, ինչի մասին է խոսքը, եթե հենց Փաշինյանն է ուրացել Արցախը, ու հենց դրանից հետո է տեղի ունեցել Արցախի 9 ամիս տևած շրջափակումն ու հաջորդող զավթումն Ադրբեջանի կողմից: Ավելին, 2024 թվականի ընթացքում ադրբեջանական ղեկավարության հետ «բանակցային» շփումներում Փաշինյանի իշխանությունը չի բարձրացրել պատանդների վերադարձի հարցը: Ու այդ խորապատկերում հիմա կարկառուն քպականներից մեկը թոթովում է, թե... չենք հանրայնացնում հարցը, որ չվնասենք, դա խաղաղության պայմանագրի բանակցություններին կվնասի ու նման այլ, ընդամենը սեփական անգործությունն արդարացնելուն ուղղված մանիպուլյատիվ արտահայտություններ:

Փաստ է, որ Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն հանդես չեն եկել հայտարարություններով: ԱԺ-ն չի դիմել աշխարհի խորհրդարաններին, համագործակցային կազմակերպություններին՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարան և այլն: Ի՞նչ են արել: Ոչի՛նչ չեն արել:

Չնայած, չէ, Փաշինյանն անձամբ մի բան արել է. չարախոսել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հասցեին: Այս հարցում ՀՀ իշխանություն համարվողների անհաղորդությունը ձգտում է մեղսակցության, ու պատահական չէ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ ընդգծում են այն, որ նման իրավիճակի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած թիմն են՝ իրենց վարած «քաղաքականությամբ», որն, ըստ էության, ադրբեջանական ու թուրքական շահերի բացահայտ սպասարկման է վերածվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել Գովեստի և խոնարհումի արժանի է Շիրակի թեմի քահանա հայրերի անսասան կեցվածքը Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի «Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան Թաթոյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ դրական էր, անսպասելի էր հայտարարությունը․ Քոչարյան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Եղբայրաբար կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում Վազգեն֊Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ֊ից #ՀԻՄԱ․ Խայտառակ տեղեկություններ են գալիս․ այսօր պետք է Վեհափառին Զվարթնոցում դիմավորել․Արա Վարդանյան (video) Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի դիմաց. հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառի ԶՊՄԿ-ն միացել է CaseKey մրցույթին. երիտասարդները փորձում են լուծել իրական բիզնես խնդիրները Երևանում խողովակը վնասվել է և ջուրը լցվում է սգո 5 սրահներ, որտեղ պետք է արարողություններ լինեին Կաթողիկոսը վերջերս Նիկոլին աննորմալ վիճակի է հասցրել․ Տաթև Արցախ (video) Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ասեմ՝ ինչու․ Ռոբերտ Քոչարյան (video) Պետք է խանգարել Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի ահավոր ծրագիրը․ Գագիկ Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am