Նա մնաց մենակ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիմում հերթական անգամ մեկ գիշերվա ընթացքում 360 աստիճանի փոփոխություն է տեղի ունեցել,   Ծառուկյան խմբակցությունների դաշինքը խորհրդարանում առավոտից մինչ երեկո հանդես եկավ խիստ ընդդիմադիր կերպարով, թե ինչ կլինի վաղը, դժվար է ասել, այդ մասին գիտի միայն մեկ հոգի, ով էլ կորոշի՝ թիմը պահել նույն մարզավիճակում, թե <<թողնել>> հայտարարել: ԱԺ նիստերի մեկնարկին խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ հերթագրվեցին ու բարձրաձայնեցին Առինջ մոլի առեւտրականների խնդիրը, նրանք քննադատելով կառավարությանն ու ՊԵԿ-ին կոչ արեցին դադարեցնել առեւտրականների նկատմամբ հարկային ստուգումները: Սակայն խմբակցությունը չհանդարտվեց ողջ օրվա ընթացքում եւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին այլեւս լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեց կառավարության դեմ: Գեւորգ Պետրոսյանն օրինակ խորհուրդ տվեց ազատվել ոչ թե պետական աշխատողներից, այլ անպիտան աշխատուժից՝ նախարարներից, դեսպաններից.«Ֆինանսաբյուջետային քաղաքականության պատասխանատուների այն հայտարարությունները, որ մյուս տարի սպասվում է հանրային ծառայության ոլորտում 5560 աշխատակցի ազատում աշխատանքից, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ դա բացատրում են, թե անպիտան աշխատուժն են հիմնականում կրճատելու: Պետրոսյանը հարց ուղղեց իշխանավորներին՝ բա ի՞նչ եք մտածել՝ պետական ապարատն այդքան ուռճացնելով եւ ո՞վ է հատուցելու՝ պետությանը հասցված այդքան վնասի համար: Նա ասաց, որ եթե իսկապես նման կրճատումների կարիք կա, բայց այդ 5560 աշխատողներին ո՞նց կարող է հիմա պետությունը մատնի սովի եւ ասի, որ ես կապիտալ ներդրումների քաղաքականություն եմ իրականացնում. «Ուզո՞ւմ եք ազատվել անպիտան աշխատողներից՝ ազատվեք իրենց գործին անտեղյակ նախարարներից, հարկային բռնարարներից, ազատվեք դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող, դիվանագիտական հաստատությունները հանգստի գոտու վերածած դեսպաններից»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ վիճակագրություն ներկայացրեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկի Դուինգ բիզնես ցուցանիշով հետընթաց է ապրել 9 կետով, այս պահին 47-րդ տեղում ենք: Նա ասաց, որ կառավարությունը միայն խոշոր բիզնեսին է սատարում, նույնիսկ գազի հարցով արտոնություն է տալիս խոշորին. «Չեմ կարծում, որ խոշոր բիզնեսին պետք է զիջումներ անել կամ արտոնություն տալ»: Եթե այսպես շարունակվի, պատգամավորի կանխատեսումներով կառավարությունը մեր երկիրը բոլոր ոլորտներում 10 տոկոս նահանջ կապահովի: Իսկ Նաիրա Զոհրաբյանը առանց անուն տալու անցավ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի վրայով: Մարգաիրտ Եսայանը առավոտյան ելույթ ունենալով ասել էր, որ ինքը նախորդ շաբաթ ԱԺ շենքի մոտ պատահաբար հանդիպել է ցուցարարներին և լսել նրանց բողոքները՝ հորդորելով նրանց գրավոր ներկայացնել այդ ամենը: «Առավոտյան այս հատվածից մի դժգույն և անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան: Պատահականություն. մարդիկ պատահաբար գալիս են Ազգային ժողով, պատահաբար Ազգային ժողովի շենքի մոտ հանդիպում են ցուցարարների և պատահաբար իմանում են, որ մեր երկրում կան սոցիալական խավեր, որոնք ունեն դժգոհություն, որ մեր երկրում արդեն տևական ժամանակ է՝ ՓՄՁ-ների հանդեպ իրականացվում է հարկային տեռոր, և այս մարդիկ պատահաբար երևի իմանում են, որ մեր երկրում գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը խփել են բոլոր օլիմպիական ռեկորդները: Խնդիրը, որի մասին այսօր «Ծառուկյան» դաշինքը բարձրաձայնում էր, իրոք հրատապ է, ու մենք թույլ չենք տալու այս հարկային տեռորը»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: Դե, ինչ եթե այսպես շարունակվի ՀՀԿ-Ծառուկյան դաշինքի կանանց հատվածում ուշագրավ տեսարանների ականատես կլինենք: Հարկ է նշել, որ ՀՀԿ-ի ներսում էլ առանձնապես համախմբվածություն չկար ոչ Կարեն Կարապետյանին պաշտպանելու ուղղությամբ, ոչ էլ Վիգեն Սարգսյանին, որն իր աղմկահարույց նախագծի առիթով արժանացավ քննադատությունների : Միայն Ռուզաննա Մուրադյանն էր, որ իր հայտարարությունը նվիրել էր այս օրենքին, իսկ Շարմազանովն, օրինակ, խոսեց նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին՝ ՀՀԿ-ի գրանցած հաղթանակի եւ ՀՀԿ-ի մարզերում ունեցած հեղինակության մասին: Կարեն Ավագյանն էլ իր արցախյան այցի տպավորություններով կիսվեց.<<Օրերս Արցախից վերադառնալիս ես ու իմ գործընկերները որոշեցինք կոչով դիմել բոլորին: Հարգելի գործարարներ, եթե նոր ու արդյունավետ բիզնես եք սկսում, դրա մի փոքր արտադրամասը Արցախում դրեք, եթե նույնիսկ կավելացնեք տրանսպորտային ծախսը: Հարգելի դասախոսներ, եթե ժամանակակից թեմատիկ կուրս եք մշակել, անպայման մեկ-երկու դասախոսություն Ստեփանակերտում կարդացեք: Հարգելի ֆերմերներ…>> եւ այսպես շարունակ: Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am