Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։

Ի մասնավորի, 10 ուղևորության փաթեթի համար կսահմանվի 2000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման ժամկետը՝ 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց ուղետոմսի օգտագործման ժամկետը կդառնա 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ Փոփոխություններ կլինեն նաև հետևյալ փաթեթներում. 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ՝ ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն, 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ցանկը, սակայն, վերջնական չէ, և առաջիկայում կհայտարարվի այլ փոփոխությունների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այլ փաթեթներում էլ կլինեն «մեղմացուցիչ» փոփոխություններ: Ավելին, մեր տեղեկություններով, սա եղել է Տիգրան Ավինյանի յուրատեսակ «քաղաքականությունը»: Այսինքն, ի սկզբանե ներկայացրել են նախկին տարբերակը, ապա որոշակի «զիջումների» են գնացել՝ փաստացի կանխատեսելով սպասելի դժգոհության ալիքը և տեղ թողնելով որոշակի քննարկումների, առաջարկների ու փոփոխությունների համար:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նախատեսում են առաջիկայում հանրությանը ներկայացնել այն հիմքերը, որոնցով 50 հազար դրամով տուգանելու են առանց տոմսի երթևեկելու համար: Քաղաքային իշխանությունը այդ հարցում վճռական է տրամադրված՝ այն տրամա բանությամբ, որ հակառակ պարագայում Երևանում նույն քաղաքացիների ձեռամբ կարող են տրանսպորտային կոլապսներ առաջանալ:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն «Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատախազները կտրվում են քննությունից «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Արտակ Զաքարյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Սամվել Կարապետյանի՝ փրկության ծրագիրը (video) Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է ««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Գործընթացի առիթն այն է եղել, որ գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև Բացառիկ շանս ունենք (video) Բելգիան փորձարկում է Նիպա վիրուսի դեմ պատվաստանյութը Ինչո՞ւ են հարկատուները սթրես ապրում ՔՊ-ականների պարգևավճարներից․ «Հրապարակ» Լոռու մարզի Վահագնի գյուղում տուն է այրվել ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքը Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am