Վարչապետը խոստումը չի հիշում. հիշեցնում են
Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղում մի բնակչի խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ: Խնդրում եմ, տվեք այդ ապարատը»: Վարչապետը զարմացավ՝ ո՞ւմ է խոստացել. «Ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում, բայց կվերհիշեմ»: Ցոլակյանը հիշեցրեց՝ դահլիճում եք խոստացել, մի բնակչի, երեւի մոռացել եք, դրա համար խնդրում եմ, անպայման դա ուղարկեք:
