«Թույլ տվեք իմ մտածածս մեջս մնա». Վարչապետը խուսափեց պատասխանից

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 2-ի ասուլիսում հարցին, թե համամի՞տ է ՀՀԿ-ականների հետ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշներին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ համաձայն եմ»: «Մենք բոլորս, և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե անփոխարինելի մարդուն ինչ-որ բան պատահեց, մեր ազնիվ ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս եք Դուք ակնարկում, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պատրաստ եք փոխարինել նրան: Արդյոք սա Ձեր կողմից դավադրությո՞ւն է ազնիվ մեր ցեղի նկատմամբ: Սա ձեզ հայտնի մի պատմություն չի՞ հիշեցնում, երբ հարևան երկրի ղեկավարը, ցույց տալով Լեոնիդ Բրեժնևին, ասում էր՝ «кто сказал что Ильич умер, вот он стоит перед вами»»,- հարցրեց Ն. Փաշինյանը: Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ հիմա էլ է այն կարծիքին, ինչ հայտնել է այն ժամանակ: «Բրեժնեւի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ»,-ասաց վարչապետը: Պարոն Փաշինյանը նկատեց, որ հարցը պարզ է. «ՀՀԿ-ում էդ պրոցեդուրան ո՞նց եք պատրաստվում անել: Եթե Շարմազանովը Սերժ Սարգսյանին առաջարկեց վարչապետի թեկնածու, դուք ինքներդ ձեզ առաջարկելու՞ եք վարչապետի պաշտոնում, թե եթե անփոխարինելի է, դուք կհամաձայնվեք 2-րդ, 3-րդ փոխվարչապետի պաշտոնին»: «Ես ինքս ինձ կառաջարկեմ, թե ոչ, թույլ տվեք իմ մտածածս իմ մեջ մնա: Հաստատում եմ նույնպես նա, որ գնահատում եմ Սերժ Սարգսյանի փորձը եւ դերակատարումը»,-թեման փակեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am