«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

Ռուսական լրատվամիջոցներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ: Այս մասին նշված է «Ջերմուկ Գրուպ» ընկերության տարածած հայտարարությունում:

«Ռուսական լրատվամիջոցներով «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ոչ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից իրականացված) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:

Հայկական ընկերությունն ամբողջությամբ անհիմն է համարում մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը, ընդգծելով, որ Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ»-ը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված կողմ:

«Ջերմուկ Գրուպ»-ը հայտնում է նաև, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացրել ստուգումների արդյունքներին հիմնված համապատասխան ապացույցներ:

«Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Վերը նշված ապացույցների բավարար լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։ Հուսով ենք՝ քրեական գործի օբյեկտիվ քննության արդյունքում ևս մեկ անգամ կփաստվի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության անմեղությունը»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ձեռնարկատեր Օլեգ Գուսովի այրին և երկու դուստրերը 1.5 մլրդ ռուբլու հայց են ներկայացրել «Ջերմուկ Գրուպ» ընկերության դեմ՝ այն հիմնավորելով պնդմամբ, որ ընտանիքի հայրը մահացել է «Ջերմուկ»-ի շշի պարունակության օգտագործման հետևանքով ստացած այրվածքներից: Հրապարակումներում նշված է, որ հանքային ջրի շշում եղել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար։ Հաղորդվում է, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Գուսովը մահացել է «քիմիական տրավմայով պայմանավորված էկզոտոքսիկ շոկից՝ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումից»։

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ հայցվորների ներկայացուցիչներն ուսումնասիրել են հանքային ջրերի շշալցման արտադրություններում կիրառվող տեխնոլոգիաները և կարծում են, որ քացախաթթուն շշում հայտնվել է արտադրական գործընթացի խախտման արդյունքում:

Նշված է, որ հայցով պատասխանողներն են «Ջերմուկ գրուպ» (Երևան) ընկերությունը, այն Ռուսաստանում ներկայացնող «Ջերմուկ հանքային ջուր» ընկերությունը և անհատ ձեռնարկատերերը, որոնք առնչվել են այդ ապրանքի փոխանցմանը: Տուժող կողմը պահանջում է նաև դադարեցնել հանքային ջրի վաճառքը՝ մինչև պաշտոնապես չպարզվի, թե ինչպես է քացախաթթուն հայտնվել շշում։

Ռուսաստանից հնչած մեղադրանքներին արձագանքել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որտեղից «Արմենպրես»-ին, մասնավորապես, հայտնել էին. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը 224 զոհերի մասին մի բառ չասացի՛ք. դուք էս եք ու… Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի Էդգար Ղազարյանը նորից փաստերով տեղը դրեց Փաշինյանի ՔՊ-ին (video) Օրենքը չընդունվեց, ի՞նչ եք անելու. Տիգրան Աբրահամյանը՝ Գալյանին (video) Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Դանիելյան Նարեկ Կարապետյանի կոնկրետ հարցը՝ Գալյանին. «Ի՞նչու են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել…» (video) Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ․ Դեմոյան Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am