«Ալլահ աքբար». ականատեսները պատմել են սևազգեստ դայակի պահվածքի մասին. տեսանյութ
Այսօր Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ի սահմաններում ձերբակալել են 4-ամյա Նաստյա Մ-ին գլխատելու մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ մի ձեռքում պահելով երեխայի գլուխը: Ինչպես RIA Novosti-ին հայտնել են մուտքի բնակիչներից, բնակարանը «այրվել է շատ արագ»՝ ընդամենը մի քանի րոպեում: «Նա «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ եկավ կարմիր փաթեթով, որտեղից հանեց երեխայի գլուխը: Նա երկար քայլում էր փողոցով ու ինչ-որ բան էր բղավում, սակայն նրան ոչ ոք չէր մոտենում, բոլորը վախենում էին»,- պատմել է ականատեսներից մեկը: Կինը երեխայի գլուխը ձեռքին մոտ 20 րոպե քայլել է մինչ ձերբակալվելը: Ականատեսներից մեկն էլ հայտնել է, որ երբ փողոցում հայտնվել է ոստիկան ու գնացել կնոջ կողմը, վերջինս բղավել է, որ իրեն չմոտենա, այլապես «կպայթցնի իրեն»: «Երբ հայտնվեցին այլ ոստիկաններ, նրանք փակեցին մայթն ու ոչ ոքի թույլ չէին տալիս մոտենալ, իրենք էլ չէին մոտենում, իսկ հետո եկան ոստիկանական մեքենաներ ու նրան ձերբակալեցին»,- պատմել է նա:
