Երեխայի սպանության կասկածանքով ձերբակալված դայակն ապօրինի էր աշխատում. նոր մանրամասներ
Մոսկվայում երեխայի սպանության կասկածանքով ձերբակալված դայակն ապօրինի էր աշխատում։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության մայրաքաղաքին վարչության մամուլի խոսնակ Տատյանա Ստրետովիչը։ «Ուզբեկստանի քաղաքացին Մոսկվա էր ժամանել հունվարի վերջին եւ վերցվել միգրացիոն հաշվառման։ Մոսկվայում նա գտնվում էր օրինական կերպով, սակայն աշխատելու արտոնագիր չուներ և աշխատում էր ապօրինի»,- ասել է նա։
