ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում։ Բոլոր 99 սենատորները քվեարկել են Ռուբիոյի օգտին, և ոչ ոք դեմ չի քվեարկել, հաղորդում է CNN-ը։
Մարկ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել սենատորներին վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է համարում իր գործընկերների կողմից նման պաշտոնի համար միաձայն հավանության արժանանալը։
Ռուբիոն 53 տարեկան է։ Ծնվել է Մայամիում՝ կուբացի ներգաղթյալների ընտանիքում։ Նա ստացել է քաղաքագիտության բակալավրի և իրավաբանի դոկտոր կոչում Ֆլորիդայի համալսարանում: 2010 թվականին նա դարձել է սենատոր և երկու անգամ վերընտրվել։ 2015 թվականին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն ի վերջո պաշտպանել էր Դոնալդ Թրամփի թեկնածությունը։ 2024 թվականին նա համարվում էր փոխնախագահի թեկնածու։
